Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք. մահացել է 14 մարդ

Armenpress 11:22, 5 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 հազար 723 դեպք, որից 321 հազար 106-ը`առողջացման, 7 683-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից նույն ժամի դրությամբ փաստացի բուժում է ստանում 10 հազար 729 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 5 077 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք, առողջացել է 667 քաղաքացի, արձանագրվել է մահվան 14  դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 401 հազար 971-ի:           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am