1000х90.jpg (78 KB)

Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 32 հազար 974 դեպք

Armenpress 15:15, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է  32 հազար 974-ով: Վարակվածների ընդհանուր թիվը 9 միլիոն 769 հազար 11 է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ ներկայացնելով Ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Այս պահին Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվում է 1 միլիոն 17 հազար 126 մարդ: Մեկ օրում առողջացել է 35 հազար 182 քաղաքացի, առողջացածների ընդհանուր թիվը 8 միլիոն 471 հազար 813 է:

Մեկ օրում մահացել է 1215 վարակված: Մահերի ընդհանուր թիվը 280 հազար 72 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am