Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում

Armenpress 20:13, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 4-ից Երևան քաղաքի Աճառյան−Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am