Արմեն Սարգսյանն ընդունել է Էդմոն Մարուքյանին

Armenpress 18:48, 3 Դեկտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am