«ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար

Armenpress 16:30, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկի երկարամյա գործընկեր «ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի»` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարն իր հարցազրույցում խոսում է Ամերիաբանկի հետ համագործակցության, մասնավոր հատվածի աջակցության ծրագրերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող ՓՄՁ զարգացման ռազմավարության մասին:

«Ամերիաբանկը միտումներ թելադրող բանկ է, շուկայի առաջատարը: Իհարկե, դա նաև մեծ պատասխանատվություն է: Անցյալ տարի Բանկը  թողարկել է կանաչ պարտատոմսեր, որն աննախադեպ և նշանակալի գործարք է թե' երկրի, և թե' ֆինանսական համակարգի համար»,- հարցազրույցում նշում է Թ. Ալնասարը:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ`



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am