«Ռոմա»-ն զիջեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Armenpress 23:31, 1 Դեկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Բոլոնիա»-ին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բոլոնիա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջին կեսի 35-րդ րոպեին խփած միակ գնդակի շնորհիվ հաղթանակի հասնել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում և ունի 25 միավոր: Առաջատարը 35 միավորով «Նապոլի»-ն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am