Իրանական մեդիան հերքել է «Թալիբան»-ի կողմից Իրանի հսկիչ սահմանային անցակետ գրավելու մասին լուրերը

Armenpress 20:10, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական Tansim լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հերքել է լուրերն այն մասին, որ Իրանի ու Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով «Թալիբան» ծայրահեղական շարժման ուժերը իրանական մի քանի հսկիչ սահմանային անցակետեր են գրավել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը նշել է, որ ներկայում իրանական ուժերն ամբողջությամբ վերահսկում են սահմանը:

Tansim-ի տվյալներով՝ բախման պատճառը եղել է այն, որ թալիբները սխալ են ընկալել սահմանային գիծը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am