Ջերմուկը կարող է դառնալ դահուկասպորտի կենտրոններից մեկը

Armenpress 14:58, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Գագիկ Սարգսյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 100 օրվա աշխատանքը և անդրադարձավ  2021-2022թթ. անցկացվելիք մրցաշարերին ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ֆեդերացիայի նախագահը նշեց, որ լուրջ նախագծեր ունեն Ջերմուկ  քաղաքում մարզաձևի զարգացման համար։

«Ցավոք, Ջերմուկն այսօր դարձել է սահմանամերձ գոտի,  բայց հատկապես այս քաղաքում  պետք է զարգացնենք դահուկային մարզաձևերը ՝օգտագործելով քաղաքի հարմարավետ պայմանները»,-նշեց նա։

Գագիկ Սարգսյանն ասաց, որ Ջերմուկը զարգանալու բավականին լուրջ հեռանկար ունի, և եթե գործընթացը չսկսվի ցածր մակարդակից, դժվար կլինի արդյունքի հասնելը, այդ իսկ պատճառով ֆեդերացիան  նախատեսում է գալիք տարի այնտեղ անցկացնել դահուկասպորտի, սնոուբորդի և լեռնադահուկային սպորտի առաջնությունները։

Ջերմուկում նախատեսվում է ունենալ դահուկային ակումբ կամ խմբակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am