1000х90.jpg (78 KB)

Կորոնավիրուսի պատճառով մահերի թիվն աշխարհում մեկ շաբաթում 10 տոկոսով կրճատվել է

Armenpress 12:59, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ շաբաթ աշխարհում գրեթե 3,8 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 47 հազարը՝ մահացել: Ինչպես դեկտեմբերի 1-ին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ մնացել Է նախկին մակարդակում, իսկ մահացու վախճանների թիվը 10 տոկոսով նվազել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրոպային Է բաժին ընկնում շաբաթվա ընթացքում արձանագրված վարակման դեպքերի 70 տոկոսը եւ մահերի 61 տոկոսը. նշվել Է հիվանդացության 7 տոկոսով աճ, մինչդեռ մահացությունը նվազել Է 2 տոկոսվ: Հիվանդացության զգալի աճ Է արձանագրվել Աֆրիկայում (93 տոկոսով) եւ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (24 տոկոսով): Միեւնույն ժամանակ անցյալ շաբաթ վարակման Էապես քիչ դեպքեր են եղել Ամերիկայում (24 տոկոսով) եւ Հարավ - արեւելյան Ասիայում (11 տոկոսով): Մահացությունն աճել Է Հարավ - արեւելյան Ասիայում (26 տոկոսով) եւ Աֆրիկայում (7 տոկոսով), բայց կրճատվել Է Ամերիկայում (36 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (8 տոկոսով):

Տեղեկագրում բերված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 22-ից մինչեւ 28-ն աշխարհում հայտնաբերվել են 3 799 878 վարակված եւ մահվան 47 524 դեպք: Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին Է հայտնել ԱՄՆ-ը (464 800): Այնուհետեւ գալիս են Գերմանիան (406 754), Մեծ Բրիտանիան (304 374), Ռուսաստանը (239 215) եւ Ֆրանսիան (190 402):

Աշխարհում գերակշռել շարունակող «դելտա» շտամը վերջին 60 օրում հայտնաբերվել Է անալիզների 99,8 տոկսի դեպքում, նշում Է ԱՀԿ-ն: Ինչ վերաբերում Է օմիկրոն շտամին, ապա, տեղեկագրի համաձայն՝ դրա մասին «հաղորդումներ են ստացվել սահմանափակ թվով երկրներից»: Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ գտնվում Է այդ տարբերակի տարածման Էպիկենտրոնը, «վերջերս վարակման դեպքերի կտրուկ աճ Է արձանագրվել մի ամբողջ շարք նահանգներում»: Նոյեմբերի 30-ի տվյալներով՝ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 261 435 768 դեպք եւ 5 207 634 մահացու վախճան:

Վերջին օրը վարակվածների թիվն աճել Է 398 754-ով, մահացել Է 5 901 մարդ: Ամենից շատ վարակման հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել են ԱՀԿ-ում, արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 47 945 945: Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (34 587 822) եւ Բրազիլիան (22 080 906): Մահացու վախճաններն ամենից շատ ԱՄՆ-ում են՝ 773 083, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Բրազիլիան (614 278), երրորդը՝ Հնդկաստանը (468 980), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am