Արցախում hաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպքեր, մահացել է 4 քաղաքացի

Armenpress 11:28, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 30-ին կատարվել է 394 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 4 մահվան դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձանց: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23 678 քաղաքացու հետազոտություն, որից 3 996-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am