Արարատ Միրզոյանը Շվեդիայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին

Armenpress 09:26, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ,1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1֊3֊ն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։

«Արմենպրես»֊ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am