Հանրապետության հյուսիսային շրջաններում ջերմաստիճանը կնվազի 10-12, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով

Armenpress 19:08, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-3-ը` հատկապես գիշերային ժամերին, կնվազի 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am