Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը

Armenpress 18:17, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ուսումնաշտաբային վարժանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ի դիզել-գեներատորային կայանի 2-րդ բաժանմունքում պայմանական առաջացել է հրդեհ, վտանգված են աշխատակիցների կյանքն ու առողջությունը: Պատահարի մասին իրազեկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության և միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման կենտրոնները: Հրդեհի վայր է ժամանել Հատուկ հրշեջ ջոկատի թվով 2 հիմնական մարտական հաշվարկ:Վարժանքը վերահսկվել է ատոմակայանի Ճգնաժմային կառավարման կենտրոնից, հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Վահե Դավթյանը, գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ռաֆիկ Բոխյանը և ոստիկանության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սողոմոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am