«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Արարատ»-ին

Armenpress 17:35, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի գործող չեմպիոնը հաղթեց նվազագույն հաշվով: «Ալաշկերտ»-ի միակ և հաղթական գնդակը հանդիպման մեկնարկում խփեց Իսմայել Ֆոֆանա Բեկոն:

Այս տուրից հետո «Ալաշկերտ»-ը 7-րդն է 16 միավորով, իսկ «Արարատ»-ը` երրորդն է 27 միավորով: Առաջատարը 40 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am