Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Armenpress 14:56, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահի տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հանձնաժողովի նիստում պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդեց, որ իրենց թեկնածուն չի փոխվելու, մինչև հարցը հանգուցալուծում չստանա:

«Մենք բազմիցս ասել ենք, որ այս հարցով ներկայացրել ենք բոլոր պարզաբանումները, թեկնածուն ներկայացրել է իր դիրքորոշումը, պատասխանել է բոլոր հարցերին: Մենք շարունակում ենք մնալ այն դիրքորոշմանը, որ այս հարցը գտնվում է իշխանական պատգամավորների տիրույթում, հարցի քննարկմանը մասնակցելու իմաստ չենք տեսնում»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am