Ճապոնիայում հաստատել են օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը

Armenpress 12:52, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում հաստատվել Է կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամով վարակման առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական շրջանների աղբյուրների: Գործակալության տվյալներով՝ խոսքը մի տղամարդու մասին Է, որ ժամանել Է Նամիբիայից:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ «Նարիտա» օդանավակայանում թեստավորման ընթացքում նրա մոտ ստացվել Է կորոնավիրուսի թեստի դրական արդյունք: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ամփոփելով արտակարգ նիստի արդյունքները, որոշում Է ընդունել կորոնավիրուսի նոր տարատեսակը, որը հայտնաբերվել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, դասակարգել որպես անհանգստություն առաջացնող: ԱՀԿ-ում В.1.1.529 նոր շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»:

Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող Է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի: Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ֆրենք Ուլրիխ Մոնթհոմերին անհանգստություն Է հայտնել, որ օմիկրոնն իր վտանգավորությամբ կարող Է համեմատելի լինել Էբոլա վիրուսի հետ եւ նույնքան վարակիչ, ինչպես դելտա շտամը: Նոր շտամը հայտնաբերվել Է ոչ միայն Աֆրիկայի հարավում, այլեւ Հոնկոնգում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am