1000х90.jpg (78 KB)

Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 140 դոլարը

Armenpress 12:30, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 30-ին սակարկությունների բացմանը բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 140 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1146 դոլար:

Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակին փակման գնի համեմատությամբ կազմում Է շուրջ 5 տոկոս: Նախօրյակին «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել Է, որ մայր ըներությունն առաջիկա ամիսներին  Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետի դիմաց շուրջ 1 000 դոլարի մակարդակում կայուն չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am