Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի

Armenpress 21:22, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թուրքիայի առափնյա պահպանությունը հայտնել էր ուժեղ քամու պատճառով Բոսֆորի ափով նավերի երթեւեկության դադարեցման մասին։ Այդ նույն պատճառով «Թուրքական ավիաուղիներ»-ի մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա ու Իզմիր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am