Արգենտինան պարտադիր կարանտին է սահմանել Աֆրիկա այցելած մարդկանց համար

Armenpress 20:12, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արգենտինայի իշխանությունները պարտադիր կարանտին են սահմանել երկիր մուտք գործող այն մարդկանց համար, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Աֆրիկայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»: Որոշումը կայացվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ի հայտ գալուց հետո:

Այն մարդիկ, որոնք եկել են Աֆրիկայից  կամ վերջին 14 օրվա ընթացքում եղել են Աֆրիկա  մայրցամաքում, երկիր մուտք գործելուց առաջ պետք է տեղեկացնեն, որ եղել են այդ տարածքում, ունենան պատվաստման ամբողջական սխեմա, ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան, որն արված լինի երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ, երկիր ժամանելուն պես պետք է անտիգեն թեստ հանձնեն և կարանտին պահպանեն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am