Ռուսաստանը եւ Չինաստանը շուրջ 20 համաձայնագիր կստորագրեն էներգետիկական համաժողովում

Armenpress 11:23, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Չինաստանը շուրջ 20 համաձայնագիր կստորագրեն Ռուս-չինական Էներգետիկական երրորդ բիզնես-համաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, որը համաժողովի կազմակերպիչներից մեկն Է:

«Այս տարի ռուսաստանյան եւ չինական ընկերությունների միջեւ համաժողովի շրջանակներում պլանավորվում Է շուրջ 20 խոշոր համաձայնագրի ստորագրում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ Էներգառեսուրսների մատակարարումները, տեխնոլոգիաների փոխանցումը, համատեղ հետազոտությունները, մասնակցությունը գնումներին, կադրերի պատրաստումը, կրթությունը»,-ասել Է Սեչին՝ ելույթ ունենալով համաժողովի բացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am