Օպերայի և բալետի թատրոնի արտիստ Գոռ Սարգսյանը հաղթել է միջազգային փառատոնում

Armenpress 11:00, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը հաղթել է «Գոմել ֆեստ» երրորդ միջազգային փառատոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնից հայտնում են, որ փառատոնն անցկացվել է նոյեմբերի 18-21-ը Բելառուսի Գոմել քաղաքում:

Փառատոնին մասնակցել է 300 արտիստ 15 երկրից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am