Մեկնարկում է Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունը

Armenpress 21:18, 28 Նոյեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում կանցկացվ իբասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նոր մրցաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 29-ին, որին կմասնակցեն 5 թիմեր Երևանից և Գյումրիից: Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):Հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում (Արցախի 4):VBET Հայաստանի կանանց առաջնության առաջին խաղում «Հատիս»-ը կմրցի «Երևան Բասկետ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am