Սահակաշվիլիի փաստաբանը հայտնել է պաշտպանյալի հոգեբանական աջակցության անհրաժեշտության մասին

Armenpress 21:22, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, ով հացադուլից հետո ռեաբիլիտացիոն կուրս է անցնում Գորիի ռազմական հոսպիտալում, հոգեբանական օգնության կարիք ունի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասել է Սահակաշվիլիի փաստաբան Եվգենի Գրուշովեցը:

«Մենք 15 ժամ շարունակ փորձում էինք հանդիպել Միխեյիլ Սահակաշվիլիի հետ: Տարբերությունն ակնհայտ է: Սա այն Միխեյիլ Սահակաշվիլին չէ, ում հետ ես հանդիպել եմ Ուկրաինայում: Կա մեծ ֆիզիկական տարբերություն: Սահակաշվիլիին իսկապես հոգեբանական աջակցություն և ռեաբիլիտացիայի լիարժեք կուրս է անհրաժեշտ»,- ասել է փաստաբանը:

Սահակաշվիլիի առողջական վիճակի վատացման մասին հայտնել էր նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան՝ նշելով, որ նա ընկճված վիճակում է գտնվում

2013 թվականին Վրաստանը լքելուց հետո Միխեյիլ Սահակաշվիլիի դեմ հարուցվել է 4 քրեական գործ: 2021 թվականի նոյեմբերի 20-ին ավելացել էր ևս մեկը՝պետական սահմանի ապօրինի հատելը, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում:

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am