1000х90.jpg (78 KB)

Հայաստանում Կամբոջայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Armenpress 18:19, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին նոյեմբերի 24-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կամբոջայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ակտիվացման, փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական հարաբերությունների, գործարար շփումների աշխուժացմանը, ինչպես նաև կրթության, գիտության ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք կարևորվել է գործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Էատը նշել է, որ Կամբոջայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am