Լավրովն անդրադարձել է ԼՂ հարցով եռակողմ հանդիպման հնարավորությանը

Armenpress 17:01, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը կկայանա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի կոնսենսուսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հանդիպման համար անհրաժեշտ է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հանդիպել, համաձայնվեն դրա հետ»,-ասել է Լավրովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումներ դեռ պլանավորված չեն: Նրա խոսքով, եռակողմ շփումների համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը և պատրաստակամությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am