Գյումրին նոր փոխքաղաքապետեր ունի

Armenpress 16:39, 18 Նոյեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 18  ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավագանու նոյեմբերի 18-ին արտահերթ նիստի ընթացքում «Բալասանյան դաշինք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ ՔՊ-ն  ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալների իր թեկնածուներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավագանու անդամները համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրեցին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության անդամներ 40-ամյա Արթուր Պապիկյանին եւ 39-ամյա Դավիթ Առուշանյանին։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am