Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկարաժամկետ համաձայնագիր կնքել համակողմանի համագործակցության մասին

Armenpress 15:59, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմը պատրաստ Է Ռուսաստանի հետ երկարաժամետ համաձայնագիր կնքելու համակողմանի համագործակցության շուրջը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պատրաստ ենք մինչեւ վերջ հասցնելու երկու երկրների միջեւ երկարաժամետ եւ համակողմանի համագործակցության շուրջը փաստաթուղթը»,- մեջբերում Է Իրանի նախագահի խոսքը նրա մամուլի ծառայությունը:

Ռայիսին նաեւ հայտարարել Է, որ Թեհրանը ողջունում Է Հարավային Կովկասի իրադրության կարգավորման՝ Ռուսաստանի նախաձեռնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am