Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ հերթական նիստերի աշխատանքները

Armenpress 10:19, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին ԱԺ հերթական նիստերի աշխատանքը բոյկոտելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին՝ ի նշան բողոքի: խմբակցությունն այդ քայլով իր բողոքն է արտահայտում այն բանի դեմ, որ իշխող ուժն ընդառաջ չի գնացել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը քննարկելու համար նոյեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ևս հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին: Նա ընդգծեց, որ նիստերի դահլիճ կվերադառնան այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am