Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Armenpress 10:07, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև իրավիճակը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն իրավիճակի կայունացմանը և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am