Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու ցանկություն Է հայտնել

Armenpress 14:19, 12 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան մտադիր Է լուծել չորս կղզիների՝ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի եւ Հաբոմայիի հարցը եւ հաշտության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ,Արմենպրեսե-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին: ,Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի հարցում մեր ուղղությունը հետեւյալն Է. հաջորդ սերունդների ուսերին չթողնել հարցի լուծումը, լուծել չորս կղզիների պատկանելության հարցը եւ կնքել հաշտության համաձայնագիր:

Մենք դրա վրա աշխատելու ենք ավելի վաղ կնքված համատեղ համաձայնությունների հիման վրա, այդ թվում՝ նաեւ այն համաձայնության, որը ձեռք Է բերվել Սինգապուրում 2018 թվականինե,-ասել Է Հայասին: Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում Է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել Է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել:

ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես Էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն Է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր Է:

2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին: Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը: Դա լուրջ զիջում դարձավ Ճապոնիայի կողմից, քանի որ մինչեւ այժմ նրա պաշտոնական դիրքորոշումը եղել Է չորս կղզիները վերադարձնելու պահանջը եւ միայն դրանից հետո հաշտության համաձայնագրի կնքումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am