Կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը չեղարկվել է  

Armenpress 13:12, 12 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում դեկտեմբերի 6-19-ը նշանակված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը ասել է, որ կարևորը մասնակիցների առողջությունն է: Որոշ թիմեր  նախապատրաստվում են  առաջնությանը: Բայց նրանք մրցաշարի չեղարկումից չպիտի հիասթափվեն, քանզի  առավել կարևոր է  մարզուհիների, պաշտոնյաների, շահագրգիռ մյուս հանձնախմբերի անվտանգության ապահովումը:

Մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ, այս օրերին, աշխարհի առաջնության նախապատրաստական հերթական հավաքն Աբովյանում անցկացնում է ՀՀ կանանց բռնցքամարտի հավաքականը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am