Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը

Armenpress 17:14, 11 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին կալանավորելու՝ դատախազի վերաքննիչ բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեռևս հոկտեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Մենուա Հովսեփյանին 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել տվյալ որոշման դեմ:

Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կրկին կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am