1000х90.jpg (78 KB)

Ռուսաստանի եւ Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են համագործակցությունը

Armenpress 12:25, 11 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ քննարկել Է անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:

«Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հանդիպում Է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Քննարկվել են անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը»,-ասել Է նա:

Հանդիպումն անցել Է «Աֆղանստանում տարածաշրջանային անվտանգության շուրջ Դելիի երկխոսության» շրջանակներում, որը տեղի Է ունեցել Նյու Դելիում: Ավելի վաղ Նյու Դելիում ազգային անվտանգության գծով խորհրդականները քննարկել են Աֆղանստանի իրադրությունը: Հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am