Եվրամիության պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-ն չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի կողքին

Armenpress 17:43, 9 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ  Եվրամիությունը չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ տարածաշրջանի կողքին:

«Այսօր հիշում ենք բոլոր նրանց, ովքեր սպանվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում: Չլուծված հարցերը պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղության: Եվրոպական Միությունը կանգնած է ձեր եւ տարածաշրջանի կողքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Թվիթեր»-ի իր էջում գրել է Տոյվո Կլաարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am