1000х90.jpg (78 KB)

Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Armenpress 18:17, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը կորուստներ ունի աշխարհի առաջնությունից առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի ըմբիշ, 2021թ-ի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն 67 կգ քաշային կարգի Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի Սերբիայում՝ նոյեմբերի 1-7-ը կայանալիք Աշխարհի առաջնությունը:

Մեդալային գլխավոր հույսերից մեկը ԱԱ մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք է ստացել:

Այդ քաշային կարգում նրան փոխարինողի անունը կհայտնենք շուտով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am