1000х90.jpg (78 KB)

Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները

Armenpress 14:19, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է, թե ինչպես կարող են առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք սկսել քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: Նաև, ինչպես ասել եմ, Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող ենք առաջ գնալ այս գործընթացում:  Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և մենք, և թուրքական կողմը նշել ենք, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am