1000х90.jpg (78 KB)

Սառնաղբյուրում բնակարանամուտ են տոնել 8 ընտանիք  

Armenpress 13:49, 28 Հոկտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անի համայնքի Սառնաղբյուր գյուղում բնակարանամուտ են տոնել 8 ընտանիք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ սրանք այն ընտանիքներն են, որոնք շահառու էին ճանաչվել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում։ Շիրակի մարզում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու է դարձել 25 ընտանիք։

Աշխատանքներն իրականացվում են ծրագրի տվյալ ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am