Այն երկրներում, որտեղ 60-70 տոկոս պատվաստումներ կան, մահացությունը շատ քիչ է. վարչապետ

Armenpress 12:36, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ 60-70 տոկոս պատվաստումներ կան, մահացությունը շատ քիչ է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի հավելումն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ միջազգային վիակագրությունն ու փորձը ցույց են տալիս` այն երկրներում, որտեղ 70 տոկոս են կազմում պատվաստումները, չպատվաստվածները 6 անգամ ավելի շատ են ախտորոշվում դրական, քան պատվաստվածները:

«Միաժամանակ, չպատվաստվածները 11 անգամ ավելի շատ են հակված ծանր տանելու հիվանդացությունը»,- ասաց Ավանեսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am