ԵՄ-ն կաջակցի Մոլդովային հաղթահարել էներգետիկ ճգնաժամը

Armenpress 19:59, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Մոլդովային 60 մլն եվրո կհատկացնի էներգետիկ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ամփոփելով Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ հանդիպումը:

Ներկայում պետությունում կա գազի դեֆիցիտ, քանի որ սեպտեմբերի վերջին «Գազպրոմ»-ի հետ համաձայնագրի ժամկետն ավարտվել է:

«Գազպրոմ»-ը պահանջում է մարել 709 մլն դոլարի պարտքը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am