Գերմանիայում գործողություն է իրականացվում փողերի լվացման հետ կապված հանցավոր խմբի դեմ. Bild

Armenpress 10:42, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իրավապահ մարմիններն ընդգրկուն գործողություն են իրականացնում Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Դաշնային Երկրամասում հանցավոր խմբավորման դեմ, որը, ենթադրաբար, կապված Է փողերի լվացման հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել Է Bild թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ կասկածի տակ Է ընդհանուր առմամբ 46 մարդ: Ոստիկանությունը խուզարկություններ Է կատարում 49 տարբեր օբյեկտներում: Գործողությանն, ինչպես գրում Է հրատարակությունը, մասնակցում են հատուկ ստորաբաժանումներ եւ ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայությունների աշխատակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am