1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կատարվել է շուրջ 9 հազար հեկտար աշնանացան

Armenpress 18:19, 26 Հոկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2021 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ կատարվել է շուրջ 9 հազար հեկտար աշնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, աշնանացանի աշխատանքները դեռեւս գտնվում են ընթացքի մեջ , ուստի եւ կան նախադրյալներ, որպեսզի պահպանվեն կամ ավելանան նախորդ տարում կատարված աշնանացանի ծավալները, որոնք հասնում են շուրջ 10 հազար 500 հեկտարի։

«Այս տարի գործել է «Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը», որից օգտվել են 1-ից մինչեւ 100 հեկտար ցորենի ցանք կատարող շահառու տնտեսությունները, ինչի արդյունքում հիմնականում ցանվել է բարձրորակ սերմացու։ Աշնանացանը շարունակվում է, ու եթե եղանակային պայմանները չխանգարեն, այն կընթանա նաեւ նոյեմբեր ամսի ընթացքում։ Ու մենք ակնկալում ենք, որ աշնանացանի ծավալները կավելանան եւս 2 հազար հեկտարով՝ հասնելով մինչեւ 11 հազար հեկտարի»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am