Երևանում կտեղադրվեն մի խումբ գիտնականների և արվեստագետների հիշատակը հավերժացնող հուշատախտակներ

Armenpress 17:47, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևանում կտեղադրվեն ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հենրիկ Մամյանի, քաղաքագետ, գիտությունների թեկնածու Իգոր Մուրադյանի և ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր շինարար Սոս Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Էդուարդ Խաչիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Հ. Քոչարի փողոց հ. 25 հասցեում, Հենրիկ Մամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Թումանյան փողոց հ.38 հասցեում, Իգոր Մուրադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Կոմիտասի պողոտա հ. 12 հասցեում, իսկ Սոս Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Իսահակյան փողոց հ. 18ա հասցեում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am