ՌԴ-ում արձանագրել են կորոնավիրուսից մահվան 1 106 մահ մեկ օրում՝ առավելագույնը համավարակի ընթացքում

Armenpress 15:32, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 1 106-ով՝ մեկ օր առաջվա 1 069-ի դիմաց. դա նոր առավելագունն Է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը մահացել Է 232 775 հիվանդ, հոկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, արդեն ութեորդ օրն անընդմեջ գրանցում են կորոնավիրուսից հազարից ավելի մահ մեկ օրում: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել Է 2,8 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 36 446-ով՝ մինչեւ 8 316 019: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,44 տոկոս: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակն, ովքեր բուժում են անցնում այս պահին, աճել Է մինչեւ 869 660, հետեւում Է շտաբի տվյալներից:

Կոոնավիուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 26 973-ով՝ մինչեւ 7 213 584: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86,7 տոկոսը: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 6 074-ով՝ մեկ օր առաջվա 7 778-ի դիմաց: Ընդամենը հայտնաբերվել Է վարակման 1 780 781 դեպք: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել Է 0,34 տոկոս: Մոսկվայում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 86-ով՝ մեկ օր առաջվա 83-ի դիմաց, ընդամենը համավարակի ընթացքում մահացել Է 30 872 մարդ: Առողջանալուց հետո դուրս Է գրվել 3 924 հիվանդ մեկ օրում, ամբողջ ընթացքում բուժվել Է 1 568 354 մարդ: Ներկայումս մայրաքաղաքում բուժումն Է շարունակում 181 555 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am