ԶԼՄ-ները հաղորդել են Աֆղանստանի կենտրոնում ԻՊ-ի ահաբեկիչների ակտիվացման մասին

Armenpress 14:15, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետությունը» հայտարարել Է Աֆղանստանի Ուրուզղան կենտրոնական նահանգում իր ներկայության մասին, հաղորդում են տեղի ցանցային ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԴԱԻՇ-ի (ԻՊ-ի արաբական անվանումը) սեւ դրոշներն սկսել են ավելի հաճախ հայտնվել Դեխ Ռախվուդ գավառի տարբեր գյուղերում:

Գավառում խմբավորման կենտրոնը դարձել Է Դեխզանգ գյուղը, որտեղից կազմակերպիչներն իրենց միանալու կոչով ուղերձ են տարածում: ԴԻԱՇ-ի յուրաքանչյուր նոր անդամի տրվում Է 30 հազարական աֆղանի միանվագ նպաստ»,-ասվում Է հաղորդագրություններում:

«Թալիբան»-ը, որն Աֆղանստանում իշխանության Է եկել այս տարվա օգոստոսին՝ երկրից ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին, առայժմ չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները: Միեւնույն ժամանակ հոկտեմբերի 24-ին թալիբների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարի Ֆասիհուդդին Ֆիթրաթ Բադախշանին հաղորդել Է, որ հոկտեմբերի 23-ին Աֆղանստանի հյուսիսում ձերբակալել են ԻՊ-ի չորս կողմնակիցների:

«Վերջնական տեղեկատվության համաձայն, ԻՊ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրանքով չորս մարդ են ձերբակալել Ջաուզջանի նահանգի Կարկին գավառի տարածքում»,-Twitter-ում գրել Է Բադախշանին: Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո երկրում տեղի են ունեցել մի քանի արյունոտ ահաբեկչություններ, որոնց համար պատասխանատվությունն ստանձնել Է ԻՊ-ն: Վերջին ահաբեկչական գործողությունները, որոնք իրականացվել են Կուդուզի եւ Ղանահարի շիա մզկիթներում, հարյուրից ավելի մարդու կյանք են խլել, մի քանի հարյուրը վերքեր են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am