ԳԴՀ-ի նախագահը Մերկելին խնդրել Է կատարել կանցլերի պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետ կազմելը

Armenpress 14:07, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան կանցլեր Անգելա Մերկելին խնդրել Է կատարել պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի կազմվի նոր կառավարություն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին ամյդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Այդ խնդրանքն ստացվել Է հիմնական օրենքի 69-րդ պարագրաֆի երրորդ կետին համապատասխան՝ նկատի առնելով, որ այսօր անցկացվում Է 20-րդ գումարման Բունդեստագի սահմանադիր ժողովը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am