1000х90.jpg (78 KB)

Չարենցավանի որոշ թաղամասերի, Լոռու մարզի Մեծավան և Միխայլովկա գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի

Armenpress 11:58, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին Լոռու ր Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում գազամատակարարումը կդադարեցվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մանրամասնելով, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան, Միխայլովկա գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-18:00-ն`Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին, 2-րդ և 6-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am