Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել

Armenpress 20:08, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Վայրի հրեշտակը» հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:

Տեքստում ասվում է, որ քաղաքացիություն են ստանում և՛ Նատալիա Օրեյրոն, և՛ նրա որդին՝ Մերլինը:

Օրեյրոն, որը հաճախ է համերգային ծրագրերով հանդես գալիս Ռուսաստանում և շեշտում, որ չափազանց շատ է սիրում այդ երկիրը, ավելի վաղ նշել էր, որ չի ծրագրում ապրել Ռուսաստանում, սակայն ձգտում է անձնագիր ստանալ և այդպես իր երախտագիտությունն արտահայտել ռուսների սիրո համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am