Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ

Armenpress 11:32, 23 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կապալառու ընկերությունների հետ կնքել է երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մանուկների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով: 

Նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ է հանձնվել շահագործման, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ հիմնանորոգվում է դոնոր կառույցների հետ և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am