Ռյազանի մարզի գործարանում պայթյունի եւ հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 16-ի 

Armenpress 13:36, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռյազանի մարզում վառոդի արտադրության գործարանի արտադրամասում պայթյունի հետեւանքով, որին հետեւել Է հրդեհը,  զոհերի թիվը հասել Է 16-ի: Հոկտեմբերի 22-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընդամենն այժմ գտնվել Է 15 մարդու մարմին, մնացածներին որոնում են»,- ասել Է գործակալության զրուցակցը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հայտնաբերվել Է 12 մարդու մարմին: Տարածաշրջանի իշխանությունները հավաստել են 15 մարդու մահը:

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնել Էին, որ պատահարի հետեւանքով զոհվել Է յոթ մարդ, մեկը  հոսպիտալացվել Է, իննի ճակատագիրն անհայտ Է:

Աղբյուրն ավելի վաղ պազաբանել Էր, որ, ըստ նախնական վարկածի, նրանք նույնպես զոհվել են: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մարզի դատախազությունը կազմակերպել Է հսկիչ միջոցառումներ: Իրավապահ մարմինների գործունեության համակարգման համար պատահարի վայր Է ժամանել Ռյազանի մարզի դատախազի պաշտոնակատարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am