Պարտության մեղքն իմն է. Ժոզե Մոուրինյո  

Armenpress 10:07, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայում ջախջախիչ պարտության մեղքն համարում է իրենը:

«Պարտության մեղքն իմն է: Ուզում էի մեկնարկային կազմում ընդգրկել համեմատաբար թույլ ֆուտբոլիստների` մյուսներին հանգստանալու հնարավորություն տալով: Մրցակցի մեկնարկային կազմն ավելի ուժեղ էր, և «Ռոմա»-ում էլ ֆուտբոլիստների մի խումբ  ավելի բարձր է մյուսներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում «Ռոմա»-ն, մրցելով «Բոդյո-Գլիմտ»-ի հետ, զիջել է 6:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների շարքում էր և փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am